Դատարանի որոշման հասցեատերը ԲԴԽ–ն չէ. Վարդազարյանի լիազորությունները դեռ կասեցված են

ԲԴԽ-ն չի կարող անդրադառնալ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցնելու մասին որոշման վերանայման հարցին մինչև քրեական վարույթի ավարտը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Բարձրագույն դատական խորհուրդը չի կարող անդրադառնալ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցնելու մասին որոշման վերանայման հարցին։ Նման հայտարարություն է տարածել ԲԴԽ–ն իր պաշտոնական կայքում` անդրադառնալով Վարդազարյանի դիմումին։

Դատարանը վերականգնել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի իրավունքները

Նշենք, որ հուլիսի 9-ին հայտնի դարձավ, որ Ռուբեն Վարդազարյանի իրավունքները Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վերականգնել է։

«Նշված դատական ակտի հիման վրա Ռուբեն Վարդազարյանը ԲԴԽ-ին դիմում է ներկայացրել՝ ակնկալելով իր լիազորությունների կասեցման մասին որոշման վերանայում: Բարձրագույն դատական խորհուրդը հայտնում է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման հասցեատերը Բարձրագույն դատական խորհուրդը չէ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ ԲԴԽ-ն չի կարող անդրադառնալ Վարդազարյանի լիազորությունները կասեցնելու մասին որոշման վերանայման հարցին մինչև նրա լիազորությունների կասեցման հիմք հանդիսացած քրեական վարույթի ավարտը:

Հիշեցնենք, որ ապրիլի 15–ին ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցվել էին թե՛ որպես ԲԴԽ նախագահ, թե՛ որպես դատավոր։

Գագիկ Ջհանգիրյանը ԲԴԽ անդամների հետ այցելել է դատարաններ, հանդիպել դատավորների հետ

Վարդազարյանի դեմ քրեական գործ էր հարուցվել։

Հավելենք, որ ԲԴԽ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարում է Գագիկ Ջհանգիրյանը։