ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Սպորտային մարմնամարզության աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Դալալոյանն արդեն չի կաղում և մարզափայտերից ցատկեր է կատարում Տոկիոյի Օլիմպիական խաղերի նախաշեմին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանի հավաքականի ավագ մարզիչ Վալենտինա Ռոդիոնենկոն։
Դալալոյանը վնասվածք էր ստացել ապրիլին՝ կտրվել էր աքիլեսյան ջիլը։
«Ինչպե՞ս է պատահել վնասվածքը։ Գուցե հոգնածությունն է եղել, գուցե և մկանները․․․ Դա ախր ոչ ոք չի կարող կանխագուշակել։ Պատահել է, և վերջ։ Նա ակրոբատիկ համար էր կատարում, Այդքան բարդ վարժությունների, այդպիսի ծանրաբեռնվածությունների պարագայում դա, հավանաբար, անխուսափելի է։ Լավ է, եթե որևէ մեկը խուսափում է դրանից, բայց նայեք, վնասվածքներն ամենուր են։ Թեթև ատլետիկայի ցատկորդները տանջվում են աքիլեսյան ջիլի հետ, ամեն ինչ էլ պատահում է»,-ասել է Ռոդիոնենկոն։
Մարզիչը ափսոսանք է հայտնել, որ դա տեղի է ունեցել Օլիմպիադայից անմիջապես առաջ, սակայն վստահություն է հայտնել, որ մարզիկը կպայքարի առաջիկա մրցումներում:
«Հոկտեմբերին հենց այնտեղ՝ Ճապոնիայում, կկայանա աշխարհի անհատական առաջնությունը, կարծում ենք, որ նա արդեն «աշխարհ դուրս կգա» բազմամարտով։ Նա ինքն էլ տրամադրված է դրան»,-հավելել է մարզիչը։
Հայտնի ամերիկացի բասկետբոլիստը ճանաչվել է աշխարհի ամենաատելի մարզիկը
Հիշեցնենք, որ Տոկիոյի Օլիմպիական խաղերը տեղի կունենան հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը։ Սպորտային մարմնամարզության մրցաշարը կմեկնարկի հուլիսի 24-ին: