Զինվորի ճակատագիրը. պատերազմն ավարտվել է, բայց ապրելու համար դեռ կռվել է պետք

Մարտի դաշտից վերադարձած զինվորները վաղ թե ուշ ստիպված են լինում վարժվել խաղաղ կյանքին։ Ամենևին էլ ոչ բոլորի մոտ է դա հեշտ ու հանգիստ ստացվում։ Խնդիրների մասին, որոնց բախվում են արցախյան պատերազմի մասնակիցները՝ Sputnik Արմենիայի սյունակագրի հոդվածում։
Sputnik

Հայրենական մեծ պատերազմի ամենաերիտասարդ մասնակիցն արդեն իննսունն անց է։ Պատերազմն ընթացել է չորս տարուց մեկ ամիս պակաս, ըստ էության` այն վետերանների կյանքի փոքր ժամանակահատված է զբաղեցրել։ Մինչդեռ նրանք բոլորն իրենց առաջին հերթին պատերազմի վետերան են համարում․ դա հիշողության մեջ մնացել է ամբողջ հետագա կյանքում։

Մենք չինական տաբատներից ենք «դուրս եկել», կամ հայերի բացահայտած Չինաստանը

Մեկ ամիս ու երկու շաբաթ տևած արցախյան պատերազմից հետո մարտի դաշտից ու գերությունից սկսեցին վերադառնալ դրա մասնակիցները։ Կանցնեն տարիներ, բայց, ինչպես պնդում են հոգեբանները, վերադարձածների գիտակցության մեջ պատերազմը դեռ երկար կմնա կենսագրության գլխավոր փաստը։

Նրանց մասին, ովքեր վերադարձել են առաջնագծից և չեն կարողանում իրենց «ճիշտ» տեղը գտնել կյանքում, դեռևս 1939թ․-ին պատմել է ԱՄՆ-ում նկարահանված «Զինվորի ճակատագիրն Ամերիկայում» թրիլլերը։ Ինչի՞ մասին է դա, ի՞նչ ճակատագիր է։ Եթե շատ սեղմ` ամերիկացիներից ոմանք պատերազմում էին՝ վտանգելով առողջությունն ու կյանքը, մինչդեռ նույն ամերիկացիներից «ուրիշ ոմանք» այդ ընթացքում անհոգ ապրում էին և շատ փող կուտակում։

Անարդար է, շահերի բախում կա, դժգոհություն է առաջացնում, լուծում է պահանջում։ Լուծում. առանց խաղաղ ժամանակներին նայելու` զենքին հրաժեշտ չեն տալիս։

Ակնաբույժ Ֆյոդորովի կանոնները, կամ ինչ պետք է իմանան հայերը

Ֆիլմում խոսքն Առաջին համաշխարհային պատերազմի մասին էր, որից հետո եղավ Երկրորդը, հետո Վիետնամինը, Աֆղանստանինը, և էլի, և էլի ու էլի․․․ իսկ Հայաստանում վերջին երեսուն տարում երեք պատերազմ եղավ։ Թող որ ոչ այդքան երկարատև, բայց բնավ ոչ ավելի թեթև, եթե դատենք հոգեբանական (տեղ-տեղ էլ՝ հոգեբուժական) համախտանիշներից։

Վեճ Հայաստանի սահմանին. ինչպես Վլադիմիր Մովսիսյանը պատանդ դարձավ դեռ խորհրդային տարիներին

Հիշենք․ իննսունականների սկիզբն է, Արցախում հրադադար է, զինվորները տուն են վերադառնում ոչ միայն հաղթանակի զգացողությամբ, այլև երկրից իրենց արիության ճանաչումից բացի ինչ-որ ավելի էական բան ստանալու սպասումով։ Կոպիտ ասած՝ որպեսզի պետության ճանաչումը հնարավոր լինի շոշափել գրպանում, տեսնել կուտակային գրքույկում, ձեռքից ձեռք ստանալ։

«Որովհետև,-բացատրում էր ինձ առաջին արցախյանի աշխարհազորային հրամանատար Մայիս Կ․-ն, որը որպես փոխհատուցում եկամտաբեր գաստրոնոմ էր ստացել Թումանյանի պողոտայում,-փառքն առանց փողի և՛ ստորացուցիչ է, և՛ ծիծաղելի»։

Մինչդեռ պատերազմի մասնակիցները միշտ ավելի շատ են, քան գաստրոնոմները, իսկ հետպատերազմական սթրեսը մեղմացնող արդյունավետ հոգեբանական ծառայություն ինչպես այն ժամանակ չունեինք, այնպես էլ հիմա։

Աֆղանական իրադարձությունների մասնակից, Կարմիր աստղի շքանշանի ասպետ Արտյուշա Թուրվերդյանի հետ վաղեմի զրույցից․

«Այսքան ժամանակ է անցել, բայց պատերազմից վերադարձած մարդու վիճակը չի փոխվում»,-բացատրում էր նա։

Պատերազմ անցած մարդը փակ է, անհասկանալի, քչախոս, չի սիրում նկարագրել իր ապրածն ու տեսածը։

Աճյուններով նկուղ Աբովյանում, կամ ինչպես են Հայաստանում պատվում հերոսներին

Դժվար չէ նկատել, որ ռազմաճակատից վերադարձածների կյանքը հաճախ դասավորվում է, ինչպես հայտմի երգում՝ «Որտե՞ղ եք հիմա, գնդակից ընկերներ, իմ մարտական ուղեկիցներ․․»։ Մյուսները, որոնք պատերազմում չեն եղել, խրամատում կողքին չեն եղել, հարձակման չեն բարձրացել՝ զինվորին քիչ են հետաքրքրում․ նրան մատական եղբայրությունից մարդիկ են պետք։ Ստացվում է, որ հասարակության կորած անդա՞մ է։ Կորած չէ, այլ խոցելի, ինչ-որ իմաստով՝ «հոգեբանական հաշանդամություն ունեցող», ուղղում են մասնագետները։

Ինչպես էին ուզում Սև լճի խնդիրը լուծել խորհրդային տարիներին

Շրջապատի ըմբռնումը չգտնելով՝ Թուրվերդյանը միացավ Աֆղանստանի վետերանների ինքնաշենք եղբայրությանը, որոնք երբեմն օրինական, երբեմն էլ ապօրինի` իրենց վերահսկողության տակ էին վերցնում «հացի օբյեկտները»։ Այդ իմաստով զինվորի ճակատագիրը Հայաստանում քիչ է տարբերվում զինվորի ճակատագրից Ամերիկայում։

Խորը թաղված սպասումների արձագանքին սպասելով` պատերազմի մասնակիցներն իրենց շուրջ տեսնում են, ինչպես նրանց հաճախ թվում է, կյանքից գոհ ու հաջողակ մարդկանց։ Եվ այդ ժամանակ, ինչպես ասում էր նույն Մայիս Կ․-ն՝ Թումանյան պողոտայի գաստրոնոմից, «Սրբապատկերները դեմքեր են դառնում, իսկ հետո՝ մռութներ»։ Սրբապատկերների առաջ, ինչպես հայտնի է, աղոթում են, դեմքերին նայում են, իսկ մռութներին՝ խփում։ Խիստ վտանգավոր փոխակերպում է։

Մայիս Կ․-ի մասին, ի դեպ, ևս մի բան։ Թումանյանի պողոտայում գտնվող գաստրոնոմի մշտական հաճախորդները չէին կարող չնկատել, որ վաճառողուհիների կոլեկտիվը կտրուկ երիտասարդացել և զգալիորեն ավելի սլացիկ է դարձել, բայց նրանցից երկուսը՝ տարիքով կանայք, մնացել էին իրենց տեղում։

«Ղարաբաղում զոհված զինվորների մայրեր են, ու քանի ես կամ՝ նրանք էլ իրենց տեղում կլինեն»,-բացատրում էր Մայիս Կ․-ն։

Այն դեպքն է, երբ պետությունը հոգ չի տանում զոհերի ընտանիքների մասին, և մարդն է իր վրա վերցնում պետության պարտականությունները։

Հաղթանակի այս օրը, կամ թե ինչու ոստիկանության սերժանտը պատվի առավ կանաչի վաճառող կնոջը

Արցախյան պատերազմից հետո տուն են վերադարձել ոչ միայն մարտերի մասնակիցները,վերադառնում են նաև գերի ընկածները, որոնց թիվը մինչև օրս չեն հայտնում։ Դժվար չէ գլխի ընկնել, որ նրանք շատ են։ էլ ավելի հեշտ է հասկանալ, որ թռուցիկ բժշկական զննությունը, երբ գեներալ Մուրադովի ինքնաթիռը գերիներին Բաքվից Երևան բերեց, նորմալ կյանքին վերադառնալու երկար ու դժվարին ճանապարհի ընդամենը առաջին քայլն է։

Հայ գերիների մասին վերջերս հրապարակված ռեպորտաժում արտասահմանցի լրագրողները հայտնում էին․ «Ծեծում էին չորս օր շարունակ, երկու ժամը մեկ, կարծես գրաֆիկով․․․»։ Մանր բան չէ դա վերապրելը ։

Հանրության մեջ կարծրատիպ կա․ հոգեբանի դիմելը տղամարդավարի չէ,լավագույն հոգեբանն ընկերն է ու օղու շիշը։ Մարդը կարծում է, որ դրանից իր վիճակը կլավանա, բայց ավաղ, ոչինչ էլ չի լավանում։

Պատերազմի բեկորները, կամ ինչպես փոխգնդապետ Ստեփանյանն օգնեց ճանաչել հայերին

Աշխարհի երկրների մեծ մասի բնակչության տասը տոկոսը հոգեբանական խանգարումներով է տառապում։ Այսօր Հայաստանի հոգեբուժական դիսպանսերներում երեսունչորս հազար հիվանդ է հաշվառված, բայց այդ թիվն իրական պատկերը չի արտացոլում, լրագրողներին ասել է հոգեբույժ-հոգեթերապևտ Հարություն Մինասյանը։

Եվ եթե այդ թվին ավելացնենք չհաշվառված հիվանդներին, որոնք տանն են բուժում ստանում, ավելացնենք ալկոհոլիզմով և թմրանյութային կախվածությամբ տառապողներին, այն էլ՝ մեր քաղաքական գրգռվածության պայմաններում․․․ եթե ոչինչ չձեռնարկվի, նևրասթենիկների և հոգեկան հիվանդություններով մարդկանց երկրի կվերածվենք։ Արդեն վերածվում ենք։

Առանձին խնդիր են վերադարձած կամ դեռ Բաքվում մնացող գերիների ընտանիքները։ Գերության մեջ գտնվողների մեծ մասի ծնողները չեն աշխատում։

«Ծանր ջուր» Արթուրի ու Սերժի համար, կամ ինչպես էին Հայաստանում բռնում «լրտեսներին»

-Մեկ Երևան էին գնում, ինչ-որ մարդկանց էին հանդիպում այնտեղ, մեկ փողոց էին փակում, շքամուտքերի մոտ ղեկավարներին էին սպասում․․․ աշխատելու ժամանակ չունեին,-լրագրողներին բացատրում էր Սամվելը՝ Լանջիկից։ Նա ինքը մի քանի անգամ վարկ է վերցրել, բայց չի կարողանում փակել։ Հիմա բանկերը սկսել են մերժել նոր վարկերը։ Բայց ապրել հո պետք է․․․