Բերքահավաք իրականացնող արցախցիները շնորհակալություն են հայտնում խաղաղապահներին

Ռուս խաղաղապահներն ապահովում են Մարտակերտի շրջանում բերքահավաք իրականացնող բնակիչների անվտանգությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի - Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ ռուս խաղաղապահները Արցախի Մարտակերտի շրջանում հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի ժամանակ ապահովում են տեղի բնակիչների անվտանգությունը:

Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը մարտական պատրաստության պարապմունքներ է անցկացրել

Այս տարածաշրջանում ցորենի բերքահավաքը մեծ ուշացումով է սկսվել, քանի որ արդեն երկու ամսից կսկսվի աշնանացանը, իսկ դաշտերը չեն հասցնի վերականգնվել:

«Վախենում էինք ադրբեջանական դիրքի մոտ մեր բերքը հավաքել, խաղաղապահների շնորհիվ այլևս չենք վախենում։ Շնորհակալություն մեզ օգնելու համար», - ասել է տեղի բնակիչ Ռուսլանը։

Մարտակերտի շրջանի դաշտերի բերքը հավաքելուց հետո Արցախում բերքահավաքը գրեթե կավարտվի, բայց տեղի բնակիչներն արդեն դիմել են Մարդասիրական արձագանքման կենտրոն, որպեսզի ցանքը չխափանվի։

«Մենք աշխատում ենք դաշտում, բերքը հավաքում, բայց սահմանների տարանջատումից հետո մեզ անհրաժեշտ է ռուս խաղաղապահների օգնությունը, որ բերք հավաքենք», - ասել է կոմբայնի վարորդ Վիտալի Լազարյանը:

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ռուս խաղաղապահներն Ամարաս ու Գանձասար են ուղեկցել ուխտավորներին

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: