ԱՄՆ–ում ՀՀ դեսպանին հետ են կանչել, բայց նա արդեն նոր պաշտոն ունի

Վարուժան Ներսեսյանը ԱՄՆ–ում ՀՀ դեսպան է աշխատել մոտ երեք տարի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik․ Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վարուժան Ներսեսյանը հետ է կանչվել ԱՄՆ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։ Մեկ այլ հրամանագրով Ներսեսյանը նշանակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Համապատասխան հրամանագրերը հրապարակել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Քննարկման փուլում է»․ Լիլիթ Մակունցը խոսել է իր` ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու մասին

Ներսեսյանը նշանակվել է երեք տարի ժամկետով, նրա նստավայրը լինելու է Լոնդոնը։

Վարուժան Ներսեսյանը ԱՄՆ–ում ՀՀ դեսպան է աշխատել երեք տարի։

Նա այդ պաշտոնում նշանակվել էր 2018թ.-ի հոկտեմբերին։

Նշոնք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր պաշտոնից հետ է կանչել նաև Ձյունիկ Աղաջանյանին, որը Ինդոնեզիայի Հանրապետությունում, Մալայզիայում և Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն էր:

Աղաջանյանին առայժմ նոր պաշտոնում չեն նշանակել։