Նիկոլ Փաշինյանն Անահիտ Ավանեսյանին ու Արմեն Մելքոնյանին Հունաստան է գործուղում

Առողջապահության նախարարի պաշտոնակատարը գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում պետք է հաշվետվություն ներկայացնի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ու նախարարության միջազգային հարաբերությունների վարչության պետ Արմեն Մելքոնյանը հուլիսի 21-23-ը Հունաստան կգործուղվեն։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի համապատասխան որոշումը հրապարակվել է կառավարության կայքում։

ԱԳ նախարարի պարտականությունները դրվել են Արմեն Գրիգորյանի վրա

Նրանք Աթենք են գործուղվում բնակչության հոգեկան առողջության և ծառայությունների մատուցման համակարգերի վրա COVID-19 համավարակի ազդեցության հարցերով գագաթաժողովին մասնակցելու նպատակով:

Անահիտ Ավանեսյանի և Արմեն Մելքոնյանի գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

Շառլ Միշելի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան. Փաշինյանը հանձնարարականներ է տվել

Առողջապահության նախարարի պաշտոնակատարը գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում պետք է հաշվետվություն ներկայացնի վարչապետի աշխատակազմին ու ԱԳՆ–ին։

Ջևան Չելոյանցը ներդրումային նոր նախաձեռնություններ է ներկայացրել Նիկոլ Փաշինյանին