Պայմանագրային զինծառայողներին այլևս ամենօրյա անվճար սնունդ չի հատկացվելու. ՊՆ

ՊՆ–ն նշում է, որ պատերազմի ժամանակ և հետպատերազմական շրջանում, ելնելով հատուկ իրավիճակից, անվճար սնվողների շրջանակն ընդլայնվել էր՝ ըստ անհրաժեշտության։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – SputnikՀՀ պաշտպանության նախարարությունը հաստատել է մամուլում տարածված հրապարակումները, որ պայմանագրային զինծառայողներին այլևս ամենօրյա անվճար սնունդ չի հատկացվելու։

Հետմահու բարձրագույն կոչում ստացած զինծառայողների ընտանիքները պարգևավճար կստանան

«Հարկ ենք համարում պարզաբանել, որ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար սնվող զինծառայողների ցանկն ու թվաքանակը սահմանված են ՀՀ կառավարության որոշմամբ և ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով։ Պատերազմի ժամանակ և հետպատերազմական շրջանում, ելնելով հատուկ իրավիճակից, անվճար սնվողների շրջանակն ընդլայնվել էր՝ ըստ անհրաժեշտության։ Այժմ գործընթացը կրկին կանոնակարգվում է», - նշված է հայտարարությունում։

Ըստ այդմ` այսուհետ անվճար սննդից կարող են օգտվել ներքոնշյալ կարգավիճակի անձինք․

  1. ժամկետային պարտադիր զինծառայողները,
  2. զորամասերի մարտական հերթապահությունում ընդգրկված անձնակազմերը,
  3. ճամբարային հավաքներին, դաշտային մարտավարաշարային պարապմունքներին ընդգրկվող սպայական, ենթասպայական, շարքային կազմերի պայմանագրային զինծառայողներն ու բանվոր ծառայողները,
  4. առանձնահատուկ պայմաններում ծառայություն իրականացնող զորամասերի (ցանկը հաստատում է պաշտպանության նախարարը) անձնակազմերը՝ ամբողջությամբ։

Երևանի 2 բնակիչ հափշտակել են զինծառայության մեջ գտնվող անձանց փոխանցվող գումարները. ԱԱԾ