Օտարերկրացիները ՀՀ-ում կպատվաստվեն, եթե... մանրամասնում է նախարարությունը

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պատվաստումը կկատարվի AstraZeneka պատվաստանյութով, միայն շարժական պատվաստումային կետերում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացնում է, թե որ օտարերկրացիները կարող են Հայաստանում պատվաստվել և ինչ պայմաններով։

Գիշերային հերթ ու հրմշտոց. ինչի՞ են պատրաստ իրանցիները Երևանում պատվաստվելու համար

Մանավորապես, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք հուլիսի 15-ից COVID-19-ի դեմ, ըստ դիմելիության, կարող են պատվաստվել միայն տասն օր և ավելի տևողությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում:

«Պատվաստումը կկատարվի AstraZeneka պատվաստանյութով, միայն շարժական պատվաստումային կետերում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Շարժական պատվաստումային կետեր տեղակայված են ինչպես մարզերում` Գյումրի, Վանաձոր, Կապան քաղաքներում, այնպես էլ Երևանի հետևյալ հասցեներում

• Հյուսիսային պողոտա,

• «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոն,

• «Մեգա մոլ» առևտրի կենտրոն,

• «Դալմա մոլ» առևտրի կենտրոն,

• «Կասկադ» համալիր

Հավելենք, որ հուլիսի 11-ի դրությամբ Հայաստանում կատարվել է 108107 պատվաստում։

«Մենք դեֆեկտներ ունենք». ինչու մարդիկ չեն պատվաստում Covid-19-ի դեմ. հարցախույզ Երևանում