ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik․ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Մոսկվայում ահաբեկչական գործողություն են կանխել։ Տեղեկությունը հայտնում է ԱԴԾ–ն։
Ըստ հաղորդագրության` ահաբեկչությունը Ռուսաստանի քաղաքացի էր ծրագրել։ Տղամարդու ինքնությունը չի բացահայտվում։ Նա պետք է պայթյուն կազմակերպեր մարդկանց զանգվածային կուտակման վայրում։ Ուժայինները խուզարկել են նրա թաքստոցը և հայտնաբերել ինքնաշեն պայթուցիկ սարքի բաղադրիչներ, ինչպես նաև սարքի պատրաստման հրահանգներ ու Սիրիայում գտնվող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների անդամների հետ նամակագրություններ:
ԱԴԾ-ն ձերբակալել է իսլամիստների, որոնք ահաբեկչություններ էին ծրագրել Հյուսիսային Կովկասում
Հարուցվել է քրեական գործ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են:
ԱԴԾ-ի հատուկ գործողությունը․ ՌԴ–ում կրկին ահաբեկիչներ են ձերբակալվել. տեսանյութ