ԿԸՀ–ն բավարարեց Առուշ Առուշանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը

ԿԸՀ–ի որոշումը կուղարկվի ՀՀ ՀՔԾ՝ մեղադրանքի առաջադրման և այլ դատավարական գործողությունները կատարելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այօրվա նիստի արդյունքում բավարարել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու դատախազության միջնորդությունները։ Տեղեկությունը հայտնել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook–ի իր էջում:

Չենք ցանկանում ներկայանալ ԿԸՀ, քանի որ ամեն ինչ կանխորոշված է. Առուշանյանի փաստաբան

«Որոշումը կուղարկվի ՀՀ ՀՔԾ՝ դրանից ածանցվող՝ մեղադրանքի առաջադրման և այլ դատավարական գործողությունները կատարելու»,–նշել է նա։

Նշենք, որ երեկ Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնել էր, որ չեն ցանկանում Առուշ Առուշանյանի հետ միասին ներկայանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վերոհիշյալ նիստին մասնակցելու համար, քանզի «տվյալ հարցի վերաբերյալ որոշումն արդեն իսկ կանխորոշված է, իսկ իրենք չենք ցանկանում դառնալ ձևական ընթացակարգի պահպանման ուղղակի մասնակից։

Միևնույն ժամանակ նա հայտարարել էր, որ վարույթն իրականացնող մարմնի յուրաքանչյուր կանչի դեպքում Առուշ Առուշանյանը պատշաճորեն կներկայանա քննիչի մոտ։

 Գորիսի համայնքապետ մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի ձեռնարկատիրության, ընդերքօգտագործման կանոնները խախտելու, ինքնիրավչության համար։

Դատախազությունը դիմել է ԿԸՀ Սիսիանի համայնքապետին անձեռնմխելիությունից զրկելու համար

Ինքը՝ Առուշանյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը ճնշում է գործադրում իր վրա, որպեսզի ինքը չխանգարի Սյունիքով անցնող Մեղրիի միջանցքի կառուցմանը, որով Ադրբեջանը կապվելու է Նախիջևանի հետ: