ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Սևան քաղաքում այսօր հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ժամը 10:09-ին ահազանգ է ստացել, որ այրվում է Սևանի քաղաքապետարանի տանիքը:
Երևանում հորդառատ տեղումների հետևանքով անձրևաջրերը լցվել են ավտոկայանատեղի, տուն, խանութ
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:37-ին, մարվել՝ 11:24–ին: Այրվել են Սևանի քաղաքապետարանի տանիքի (975 քմ) փայտե կառուցատարրերը՝ մոտ 200 քմ:
Ողբերգական վթար Արմավիրի մարզում. զոհերից երկուսին գտել են դրսում, մեկին` ավտոմեքենայի մեջ