«Ավրորա» մրցանակաբաշխությունն այս տարի կանցկացվի Վենետիկում

Նուբար Աֆեյանը հայտարարել է՝ 2021-ի մրցանակաբաշխության արարողության նպատակը միջոցառումների առցանց անցկացումից հետո հյուրերին առաջին անգամ համախմբվելու հնարավորություն տալն է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. 2021-ի «Ավրորա» մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա Վենետիկում հոկտեմբերի 8-10-ը: Տեղեկությունը հայտնում է «Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» հիմնադրամը։

Ես դուրս եմ գալիս այն միջավայրից, որտեղ կարող էի հանգիստ ապրել. Ռուբեն Վարդանյանի ուղերձը

Նշվում է, որ բուն արարողությունից բացի, հյուրերն ու մասնակիցները Վենետիկում հայկական ժառանգությանը ծանոթանալու մեծ հնարավորություն կունենան:

«2021-ի մրցանակաբաշխության արարողության նպատակը միջոցառումների առցանց անցկացումից հետո հյուրերին առաջին անգամ համախմբվելու հնարավորություն տալն է։ Վերջին մեկուկես տարին դժվար էր յուրաքանչյուրիս համար, և բոլորս էլ ցավալի կորուստներ ենք ունեցել: Այդ պատճառով էլ շատ հուզված ենք մեր հիանալի համայնքին մեր երախտագիտությունը հայտնելու, աշխարհի մարդասերներին Վենետիկում հավաքելու և այս վայրում հայկական ժառանգության ու հարուստ պատմությանը ծանոթացնելու հնարավորության համար»,- նշել է «Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» հիմնադրամի համահիմնադիր Նուբար Աֆեյանը։

Այժմ շարունակվում է «Ավրորա 2021» մրցանակի առաջադրումների ընդունումը։ Մինչև 2021 թվականի հոկտեմբերի 31-ը ցանկացած մարդ կարող է թեկնածու առաջադրել մրցանակի համար:

Հիշեցնենք, որ «Ավրորա» համաժողովն անցկացվում է որպես հայ ժողովրդի վերածննդի խորհրդանիշ և ի նշան երախտագիտության բոլոր նրանց, ովքեր ցեղասպանության ժամանակ փրկել են հայերին։

Ամուսնություն ծերուկի հետ. մի աղջկա սարսափելի պատմություն, որը Ավրորա Մարդիգանյան չդարձավ