Արսեն Ավակովի պաշտոնաթողության պատճառը հայտնի է

Ուկրաինայի ներքին գործերի փոխնախարարն ասել է, որ դա վաղուց էր նախապատրաստվում և նեղ շրջանակում դրա մասին վաղուց գիտեին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik․ Արսեն Ավակովը Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնից հեռացել է երկրի ղեկավար Վլադիմիր Զելենսկու խնդրանքով: Այս մասին «Ուկրաինա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ներքին գործերի փոխնախարար Անտոն Գերաշչենկոն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Նախագահի որոշումն է եղել Արսեն Բորիսովիչին առաջարկել հրաժարական տալ։ Արսեն Բորիսովիչը կայացրել է այդ որոշումը»,-ասել է Գերաշչենկոն։

Նրա խոսքով՝ դա «բացարձակ հանգիստ, հավասարակշռված» քայլ է եղել, այն վաղուց էին նախապատրաստվում, և նեղ շրջանակում դրա մասին վաղուց գիտեին։

Արման Աբովյան. Պուտինի հոդվածից հետո Ավակովի հրաժարականը պատահական չէր

«ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Ջորջ Քենթի այցը և նրա հետ հանդիպումը բացարձակ ոչ մի կապ չի ունեցել նախարարի հրաժարականի հետ»,-հավաստիացրել է Գերաշչենկոն:

Ավելի վաղ Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել էր Ավակովի հրաժարականի դիմումը:

Ավակովը Ուկրաինայի ներքին գործերի նախարար էր նշանակվել 2014 թ․-ի փետրվարի 27-ին, ապա պաշտոնում վերանշանակվել էր 2019թ․-ի օգոստոսի 29-ին։

Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը հրաժարական է տվել

Նա վերջինն է նախորդ կառավարության երկու նախարարներից, որը նոր իշխանության օրոք մնացել էր կառավարությունում։ Ավակովը պաշտոնը պահպանել էր նաև 2020 թ․-ի մարտին Ալեքսեյ Գոնչարուկի կառավարության հրաժարականից հետո։

Ուկրաինան Արցախում չի օգնի Ադրբեջանին․ Ավակովը սաստել է Ռադայի պատգամավորին