Երևանը պատրաստ չէ խաղաղության պայմանագիր ստորագրել․ Ալիևը շարունակում է աղմկել

Իլհամ Ալիևը պնդում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև պետք է խաղաղության պայմանագիր կնքվի, նա այդ մասին հայտարարել է բազմիցս։ Երևանը հայտարարում էր, որ հարցը կարող է լուծվել միայն Արցախի կարգավիճակի որոշումից հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Բաքուն ոչ պաշտոնական խողովակներով տեղեկություններ է ստանում, որ Հայաստանը պատրաստ չէ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ալիևն Ադրբեջանը բաժանել է տնտեսական շրջանների․ «հաշվել» է նաև Ստեփանակերտը

«Մենք պատրաստ ենք սկսել այդ աշխատանքը։ Բայց Հայաստանից արձագանք չկա, պաշտոնական արձագանք չկա։ Ոչ պաշտոնական խողովակներով մեզ տեղեկություններ են հասնում, որ Հայաստանը դրան պատրաստ չէ։ Կարծում եմ, որ դա մեծ սխալ կլինի նրանց համար»,-ասել է Ալիևը։

Նա հիշեցրել է, որ Բաքուն երկու երկրների միջև հակամարտությունը սպառված է համարում։

«Կողմերը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, ճանաչեն սահմանները, մեկնարկ տան սահմանազատման աշխատանքներին։ Միջազգային կազմակերպությունները նույնպես հիմա դրական ազդակներ են տալիս սահմանազատման վերաբերյալ»,-նշել Է Ալիևը։

Այնուհետև Ադրբեջանի ղեկավարը զգուշացրել է․ «Եթե Հայաստանը դա չի ուզում, իր գործն է։ Բայց նա պետք է մի լավ մտածի, թե չէ հետո ուշ կլինի»։ Ապա ավելացրել է, որ Ադրբեջանի ժողովուրդը կվերադառնա իր հողերը։

Ալիևի հայտարարությունը վկայում է հայկական տարածքների հանդեպ նկրտումների մասին. վերլուծաբան

«Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ ասվում է. բոլոր փախստականները պետք է վերադառնան իրենց հայրենի հողերը։ Մեր հայրենի հողերը Զանգեզուրն է, մեր հայրենի հողերը  Գյոյչան է (Սևան), Իրեվանը (Երևան): Մենք, իհարկե, կվերադառնանք», - ընդգծել է Ադրբեջանի նախագահը։

Ալիևն ավելացրել է նաև, որ չնայած պատերազմն անցյալում է մնացել, բայց «չնայած դրան, մենք ամեն րոպե պետք է պատրաստ լինենք պատերազմի»։

Նշենք, որ արցախյան ատերազմը տևել է 44 օր։ Այն դադարեցվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո: Հայտարարության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղում լիակատար հրադադարը ուժի մեջ է մտել նոյեմբերի 10-ից։ Հայկական կողմը համաձայնել է մի շարք տարածքային զիջումների (Ջեբրայիլ, Զանգելան, Կուբաթլու, Ֆիզուլի, Աղդամ, Քելբաջար և Լաչին, Շուշի, Հադրութի շրջան)։

Թաթոյանը Էրդողանի կնոջ ու Ալիևի խոսակցության տեսանյութը ուղարկել է միջազգային կառույցներին