Թուրքիա–Հունաստան նոր սկանդալ է հասունանում. Հունաստանի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ

Թուրք ֆուտբոլիստներին թույլ չէին տվել մուտք գործել Հունաստան։ Թուրքիայի ԱԳՆ-ն Հունաստանի իշխանություններին ամենաթողության մեղադրանք էր հղել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Թուրքիայում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Կրիստաս-Դիամեսիսին կանչել են Թուրքիայի արտգործնախարարություն։ Տեղեկությունը հայտնում է ermenihaber.am–ը։

Պատճառն այն է, որ հուլիսի 13-ին թուրքական «Գալաթասարայ» ակումբի ֆուտբոլիստներին թույլ չեն տվել մուտք գործել Հունաստան Աթենքի «Էլեֆտերիոս Վենիզելոս» միջազգային օդանավակայանում կորոնավիրուսի թեստ հանձնելուց հրաժարվելու պատճառով:
Նույն օրը Թուրքիայի ԱԳՆ-ն Հունաստանի իշխանություններին ամենաթողության մեղադրանք էր հղել:

Համանախագահ երկրների դեմարշը Շուշիում. ինչու է հայերին այդքան զարմացրել հունական ռևերանսը