Սուրիկ Խաչատրյանի որդին կրակել է Սյունիքի մարզպետի որդու վրա. «Հրապարակ»

«Հրապարակի» տեղեկություններով` գիշերը Գորիսում փոխհրաձգություն է եղել. կան զոհեր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Գիշերը Գորիսում փոխհրաձգություն է եղել: Սուրիկ Խաչատրյանի որդին (Սյունիքի նախկին մարզպետ, առավել հայտնի է որպես «Լիսկա») Տիգրան Խաչատրյանը կրակել է Սյունիքի ներկայիս մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու վրա: Տեղեկությունը հայտնում է «Հրապարակը»։

Երևանի կենտրոնում սպանել են 23–ամյա երիտասարդի, 21–ամյա արցախցին ծանր վիճակում է

Լրատվամիջոցի տեղեկություններով ՝ կան զոհեր:

Դեպքի մանրամասները ճշտվում են:

shamshyan.com-ն էլ հայտնում է, որ փոխհրաձգությունը տեղի է ունեցել Գորիսի Ակսել Բակունցի արձանի մոտ։ Դրան մասնակցել են մի քանի տղամարդիկ, վիրավորում են ստացել երկուսը՝ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդի Կարենի ընկեր Հովհաննես Վարդանյանը և Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի աներորդի Մելիքսեթ Բարսեղյանը։

Փաստի առթիվ Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112–րդ հոդվածի 1-ին մասի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինի կերպով զենք կրելը)։

31-ամյա կինը խեղդամահ է արել 61-ամյա տղամարդուն. մանրամասներ՝ Եղվարդի սպանությունից

Հիշեցնենք, որ 2013-ին Տիգրան Խաչատրյանը ձերբակալվել էր Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդագյանի սպանության գործով և նրա եղբորը ՝ զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանին վիրավորելու գործով:

Ավելի ուշ Տիգրան Խաչատրյանն արդարացվեց. դատարանը նրա գործողություններում տեսավ անհրաժեշտ պաշտպանության նշաններ:

Ինչու Քոչյանը սպանեց երկու հայի. աղմկահարույց դեպքն ու երևանյան ապամոնտաժումները