Փրկարարներն աճյուններ են որոնում Մատաղիսի ուղղությամբ

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1604 աճյուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Զոհված զինծառայողների աճյունների որոնումներն այսօր իրականացվում են Մատաղիսի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` որոնումներն իրականացվում են մեկ ջոկատով։

Արդյունքների մասին ծառայությունը կրապարակի հավելյալ տեղեկություն։

«4 տարի պայքարեցինք, որ երեխա ունենանք». Հովհաննեսը զոհվեց` չտեսնելով երազանք-դստերը

Զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1604 աճյուն։

Մոնթեին որպես ի՛մ տղա կմեծացնես. Թաթուլը գնաց տղերքին օգնության, երբ ողջ մնալու հույս չկար