«Կեղտոտ արկղի մեջ են թողել, ծանր վիճակում է»․ մանրամասներ լքված նորածնի մասին

Եթե փոքրիկը ծնվեր հիվանդանոցային պայմաններում, այդ բոլոր դժվարությունները չէր ունենա: Ամենայն հավանականությամբ՝ երեխան կտեղափոխվի մանկատուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Երևանի Արցախի փողոցի տներից մեկի մոտ թողած նորածնի վիճակը ծանր է, սակայն նրա վիճակն արդեն բարելավում է։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի ղեկավար Հրանտ Կալենտերյանը։

«Երեխային ծննդաբերել են ակնհայտորեն ոչ հիվանդանոցային պայմաններում, առանց ստերիլ նյութերի։ Պորտը կապված չի եղել։ Հետծննդյան օգնություն չի տրամադրվել», - ասաց նա։

Փոքրիկը աղջկա քաշը 2,6 կգ է։ Ըստ բժշկի՝ դա նորմալ քաշ է, երեխան հասուն է։ Սակայն ոչ հիվանդանոցային պայմաններում պահվելու հետևանքով նրա վիճակը ծանր է։

«Կեղտոտ արկղի մեջ են թողել, ծանր վիճակում է»․ մանրամասներ լքված նորածնի մասին

«Երեխային պահել են ոչ ստերիլ արկղի մեջ, նրա մոտ արդեն ինֆեկցվածության աստիճաններ են նկատվում։ Նա ունի շնչառական անբավարարություն, թթվածնային կախվածություն։ Ուրախացնում է այն, որ երեկվա համեմատ իր վիճակի է լավացում նկատվել։ Սակայն դինամիկայի մասին կարելի է դատել միայն 72 ժամ լրանալուց հետո», - ասաց բժիշկը։

Երևանի Արցախի փողոցում, 72-ամյա կնոջ բնակարանի մուտքի մոտ, 1 օրական աղջիկ երեխայի են թողել

Կալենտերյանը նշեց, որ եթե փոքրիկը ծնվեր հիվանդանոցային պայմաններում, այդ բոլոր դժվարությունները չէր ունենա: Ամենայն հավանականությամբ՝ երեխան կտեղափոխվի մանկատուն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը փորձում է նույնականացնել և գտնել երեխայի ծնողներին:

Ավելի վաղ նման միջադեպ էր տեղի ունեցել Գյումրիում։

Հուլիսի 3-ի առավոտյան քաղաքի Ավտոկայան թաղամասում թողել էին նորածին տղայի։ Երեխային նկատել էր պատահական անցորդը։ 3 կգ 100 գրամ քաշով փոքրիկին տեղափոխել են Գյումրու մոր և մանկան հիվանդանոց։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

«Երեկ մի փոքր ջերմել էր». ի՞նչ վիճակում է Գյումրու փողոցներից մեկում հայտնաբերված նորածինը