ՌԱԴԻՈ

Հատուկջոկատայինները Զանգեզուրի կոմբինատից 3 հոգու բերման են ենթարկել. Վահե Հակոբյան

Վահե Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ  ԱԱԾ հատուկջոկատայինների այցի նպատակը հայտնի չէ։ 
Sputnik
Հատուկջոկատայինները Զանգեզուրի կոմբինատից 3 հոգու բերման են ենթարկել. Վահե Հակոբյան

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներից 3-ին ԱԱԾ հատուկջոկատայինները բերման են ենթարկել։ Նրանցից մեկը կոմբինատի անվտանգության աշխատակիցներից է, երկուսի ինքնությունը դեռ հայտնի չէ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի նախկին առաջին տեղակալ, «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը։

«Փաշինյանը հիմա նենգաբար մուռ է հանում». Վահե Հակոբյանը` խուզարկությունների մասին

«Մեկը մեր անվտանգության աշխատակիցներից է, որը փորձել է ապօրինությանը խոչընդոտել, բարձր տոնով ասել է`տղերք, էս ինչ եք անում, պառկեցրել են հատակին, ձեռնաշղթաները հագցրել են և բերման են ենթարկել, ընդ որում բերման ենթարկվածն իրենց նախկին կոլեգան է»,- ասաց նա։

Թե ինչ նպատակով են հատուկ ջոկատայիններն այցելել պղնձամոլիբդենային կոմբինատ, Հակոբյանը չգիտի։ Ասում է` ինչ-որ ցուցակներ են բերել և թույլ չեն տալիս, որ փաստաբաններն ու կոմբինատի իրավաբանները մոտենան աշխատակիցներին։ 

«Նպատակը մեզ համար անհասկանալի է, որովհետև իրենք որևէ բացատրություն չեն տալիս, իրենց մոտ կա ինչ-որ ցուցակ աշխատակիցների, այդ ցուցակներով մեր աշխատակիցներին քաշքշում են տանում են աշխատասենյակներ, խուզարկում են և թույլ չեն տալիս, որ ոչ իրավաբանները, ոչ փաստաբանները մոտենան իրենց»,- նշեց Հակոբյանը։

Նշենք, որ առավոտից համացանցում տեսանյութեր են տարածվում, որոնցում երևում է, որ ԱԱԾ հատուկ «Ալֆա» ջոկատի ներկայացուցիչները Զանգեզուրի պղնձեմոլիբդենային կոմբինատի տարածքում են։
Նրանք արգելում են տեսանկարահանումը, սակայն համացանցում կարճ կադրեր են հայտնվել։ Տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես են հատուկջոկատայինները բերման ենթարկում կոմբինատի անվտանգության աշխատակցին։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին թույլ չեն տալիս խտանյութ արտահանել. Վահե Հակոբյան

Ավելի վաղ Վահե Հակոբյանը հայտարարել էր, որ Հայաստանի իշխանություններն արդեն ավելի քան 12 օր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին թույլ չեն տալիս խտանյութ արտահանել։