«Գրիգորյանի հետ ընկերներ կմնանք». Արգիշտի Քյարամյանն առաջին խորհրդակցությունն է անցկացրել

Քննչական կոմիտեի նորանշանակ նախագահն անդրադարձել է կադրային ջարդի վերաբերյալ խոսակցություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Արգիշտի Քյարամյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ նշանակվելուց հետո, այսօր առաջին խորհրդակցությունն է անցկացրել կոմիտեի և դեպարտամենտի աշխատակիցների հետ: Տեղեկությունը հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը։

Իր խոսքում ՔԿ նախագահը նշել է, որ քննիչի աշխատանքը հոգեհարազատ է իրեն: Իրավաբանական կրթություն ստանալուց հետո այն եղել է իր առաջին աշխատանքը:

Քյարամյանը, վստահության համար շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետի պաշտոնակատարին և կառավարությանը, շեշտել է, որ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնն իրեն է փոխանցվել մի մարդուց, որի աշխատանքը, նվիրվածությունը և պատասխանատվությունը լավագույն օրինակ են հանդիսացել համակարգի բոլոր աշխատողների համար։

«Հայկ Գրիգորյանի հետ մենք եղել և կմնանք լավ ընկերներ»,- ասել է ՔԿ նախագահը:

Անդրադառնալով համացանցում տարածված այն լուրերին, թե Քննչական կոմիտեում կադրային ջարդ է սպասվում, Քյարամյանը մասնավորապես նշել է, որ դա ամենևին էլ այդպես չէ։

«Գրիգորյանի հետ ընկերներ կմնանք». Արգիշտի Քյարամյանն առաջին խորհրդակցությունն է անցկացրել

«Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ աշխատելու ընթացքում ես տեսել եմ պրոֆեսիոնալների մի մեծ խումբ, որոնց հետ շարունակելու եմ աշխատել նաև հետագայում: Պետք է հստակեցնել աշխատանքի սկզբունքներն ու մոտեցումները. չի լինելու աշխատանքի իմիտացիա. անընդունելի է խոսել աշխատանքի մասին ու չաշխատել»,– նշել է նա:

Հաջորդ հանգամանքը, որը կարևորել է ՔԿ նախագահը, պատասխանատվությունն է, առանց որի հնարավոր չէ աշխատել:

Քննչական կոմիտեի նախագահը բոլորին մաղթել է բարի ծառայություն և հաջողություն հետագա համատեղ աշխատանքում:

«Գրիգորյանի հետ ընկերներ կմնանք». Արգիշտի Քյարամյանն առաջին խորհրդակցությունն է անցկացրել

Հիշեցնենք` Քյարամյանը 2019 թվականի մարտի 1-ից աշխատում էր որպես ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական, ապա ղեկավարի տեղակալ, հետո նաև պետի ժամանակավոր պաշտոնակատար։

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը արտգործնախարար չնշանակվեց․ հայտնի է նրա նոր պաշտոնը

Այնուհետև նա ԱԱԾ տնօրեն նշանակվեց` կառույցը ղեկավարելով 2020 թվականի հունիսից մինչև հոկտեմբեր: Պաշտոնից ազատվեց հոկտեմբերի սկզբին՝ արցախյան պատերազմի ամենաթեժ պահին։

ԱԱԾ նախկին պետը Արիության մեդալ է ստացել. Հարությունյանի խոսնակը պարզաբանում է` ինչի համար

2020-ի դեկտեմբերի 24-ին Քյարամյանը նշանակվեց ՔԿ նախագահի տեղակալ, իսկ 2021 թվականի հուլիսի 12-ին` ՔԿ նախագահ` փոխարինելով Հայկ Գրիգորյանին, որը ՀՀ քննչական կոմիտեն ղեկավարում էր 2018 թվականից։