Երևանի Արցախի փողոցում, 72-ամյա կնոջ բնակարանի մուտքի մոտ, 1 օրական աղջիկ երեխայի են թողել

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպարտիվ-հետախուզական միջոցառումներ երեխայի ծնողի ինքնությունը պարզելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Երևանի Արցախի փողոցում բնակարաններից մեկի մուտքի մոտ 1 օրական երեխայի են թողել: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Բարակ ծածկոցով, կեղտոտ, անխնամ. Գյումրու Ավտոկայան թաղամասում թողել են նորածին տղա երեխայի

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 13-ին։

«ժամը 15։30-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգել է Երևանի բնակիչ` 28-ամյա Լուսիկ Գ․-ն և հայտնել, որ Արցախի փողոցի 15–րդ շենքի բնակարաններից մեկի մուտքի մոտ նորածին երեխայի են թողել»,–գրում է կայքը։

Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ նշված բնակարանը պատկանում է 72-ամյա Անահիտ Ա-ին, որի մուտքի մոտ հայտնաբերվել է 1 օրական աղջիկ երեխա։ Երեխան տեղափոխվել է Մուրացան բժշկական կենտրոն։

«Երեկ մի փոքր ջերմել էր». ի՞նչ վիճակում է Գյումրու փողոցներից մեկում հայտնաբերված նորածինը

Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպարտիվ-հետախուզական միջոցառումներ երեխայի ծնողի ինքնությունը պարզելու համար։

Գյումրիում նորածնին լքելու դեպքով քրեական գործ է հարուցվել. մորը դեռ չեն գտել