Չեխական ընկերությունն առաջարկում է վերակառուցել Ստեփանավանի օդանավակայանը

Չեխական ներդրողները մտադիր են նաև ՀՀ տարածքում փոքր ինքնաթիռների արտադրություն կազմակերպել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Չեխական «Balus Tech» ընկերությունն առաջարկել է վերակառուցել Ստեփանավանի օդանավակայանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Նոր ազգային փոխադրողը գործելու է բյուջետային ավիաընկերություններին հատուկ սակագներով

Նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն այսօր ընդունել է չեխական ընկերության ներկայացուցիչներին ու նրանց հետ քննարկել օդանավակայանի վերակառուցման հարցը։

Ընկերության տնօրեն Վլադիմիր Նեմեցը ներկայացրել է, թե ընկերությունն ինչ ծրագրեր ունի Հայաստանի ավիացիայի ոլորտում։

Քննարկվել են Ստեփանավանի օդանավակայանի վերակառուցման, ինչպես նաև տարածքում փոքր ինքնաթիռների արտադրության կազմակերպման հնարավորությանը վերաբերող հարցերը։

«Մեր օդանավակայանի դեմ խաղ չկար». ինչ կորցրեց քյավառցին, երբ թռիչքները «վերևից» դադարեցրին

Նախարարի տեղակալը ողջունել է չեխական ընկերության նախաձեռնությունը՝ պատրաստակամություն հայտնելով հետագա համագործակցության վերաբերյալ։

Չեխական ընկերությունն առաջարկում է վերակառուցել Ստեփանավանի օդանավակայանը

Քննարկումների արդյունքում որոշվել է կազմակերպել ևս մեկ հանդիպում` չեխական ընկերության ներկայացրած նախագիծն ավելի մանրամասն դիտարկելու նպատակով, որն իրագործման հնարավորության դեպքում կներկայացվի ՀՀ կառավարությանը։

«Կթռչենք, ուր հայերը ցանկանան». «AirArabia»–ի տնօրենը պատմեց ազգային ավիափոխադրողի մասին