Բավրա գյուղի մոտ կրկին երկրաշարժ է գրանցվել

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա և Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղերում` 3 բալ ուժգնությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի Sputnik. Հուլիսի 14-ին, տեղական ժամանակով ժամը 11:04-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07:04-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.18⁰ և արևելյան երկայնության 43.90⁰ աշխարհագրական կոորդինատներով` Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Շիրակի մարզի Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ:

Հայաստանում այսօր երկրորդ երկրաշարժն է գրանցվել

Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա և Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղերում` 3 բալ ուժգնությամբ:

Հիշեցնենք, որ գրեթե նույն տեղում երկրաշարժ էր գրանցվել նաեւ հուլիսի 11-ին։