ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Հուլիսի 14-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունել է Lufthansa ընկերությունների խմբի մենեջմենթի ավագ տնօրեն Ռենե Կոինչակին: Ինչպես հայտնում են կառավարությունից, հանդիպմանը ներկա են եղել նաև Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն ու փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ավիաընկերությունների հետ համագործակցության, թռիչքային ուղղությունների և ՀՀ քաղաքացիական ավիացիայի ոլորտին առնչվող հարցեր: Փոխվարչապետի պաշտոնակատարն արտահայտել է կառավարության պատրաստակամությունը առավելագույն աջակցություն ցուցաբերել ավիահաղորդակցության ոլորտի զարգացմանը՝ միաժամանակ կարևորելով թռիչքների նոր ուղղությունների բացումը:
Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ ուղևորափոխադրումների ծավալների ավելացումը նպաստելու է տնտեսական ակտիվությանը և զբոսաշրջության աճին:
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ ավիացիոն համաձայնագրի ստորագրմանը