Արտակարգ դեպք Երևանում. Մամուլի շենքի դիմաց պայթյուն է տեղի ունեցել

Պայթյունի ձայն է լսվել, որից հետո փոս է առաջացել հետիոտնի համար նախատեսված հատվածում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի– Sputnik. Այսօր Երևանի Արշակունյաց պողոտայում պայթյուն է գրանցվել: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Երևանի «Թումո» կենտրոնի մոտ ծառից մարդ է կախվել

Ըստ հաղորդագրության` ժամը 17:40-ի սահմանում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Մամուլի շենքի դիմաց` «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության շենքի և Արշակունյաց 5 հասցեում գործող «Հայ-ռուսական կազակային միավորում» կազմակերպության վարչական շենքի մոտ, պայթյունի ձայն է լսվել, որից հետո հետիոտնի համար նախատեսված հատվածում փոս է առաջացել:

ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ դեպքի վայր է մեկնել։

«Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի ներկայացուցիչները տեղում պարզել են, որ առաջացած փոսը կապ չունի գազատար խողովակի հետ, քանի որ նշված հատվածով գազախողովակ չի անցնում:

Երևանում թալանել են դատավորի բնակարանը

Տեղում աշխատում են նաև ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի փորձագիտական լաբորատորիայի ծառայողները։

Դեպքի վայր են մեկնել նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ բաժնի ներկայացուցիչները։

Տարածքը սահմանազատվել է։ Պայթյունի պատճառն առայժմ չի պարզվել։

ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Գորիսի գիշերային կրակոցների մասին