Կոտայքում Chevrolet–ը բախվել է երկաթգծի արգելապատնեշին. կա զոհ, տուժածի վիճակը ծանր է

Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Աբովյան-Բալահովիտ ավտոճանապարհին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Կոտայքի մարզում`Աբովյան-Բալահովիտ ավտոճանապարհին, տեղի է ունեցել ՃՏՊ. կա զոհ և տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Սուրիկ Խաչատրյանի որդին կրակել է Սյունիքի մարզպետի որդու վրա. «Հրապարակ»

Նշվում է, որ վթար մասին ահազանգը Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացել են հուլիսի 14-ին, ժամը 03:42-ին։  Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ  որ վթարը տեղի է ունեցել երկաթգծի մոտակայքում. «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթգծի արգելապատնեշին և կողաշրջվել, ինչի հետևանքով կա 1 զոհ և 1 տուժած:

Սարսափելի վթար Երասխի ճանապարհին. 1 պայմանագրային զինծառայող մահացել է, 5–ը վիրավոր են

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը, ավտոմեքենայից դուրս բերել դին և տուժածին․ վերջինս հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, այնուհետև Երևանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր։

Վթար Երևան-Սևան ավտոճանապարհի 1-ին կիլոմետրում. կա մեկ զոհ, մեկ տուժած