Զվարճալի շփոթմունք․ ՄՕԿ-ի ղեկավարը ճապոնացիներին չինացի է անվանել

Ձմեռային օլիմպիական խաղերը պետք է կայանան կես տարի անց Պեկինում, ինչի պատճառով Թոմաս Բախը ստիպված է ակտիվորեն զբաղվել միաժամանակ երկու մրցումների կազմակերպչական հարցերով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը Տոկիոյի 2020թ․-ի օլիմպիական խաղերի կազմակերպչական կոմիտեի ղեկավար Սեյկո Հասիմոտոյի հետ հանդիպման ժամանակ ճապոնացիներին շփոթել է չինացիների հետ:

«ՄՕԿ-ը ձեզ հետ նույն նավակում է։ Մենք ձեզ հետ ամբողջ ուժով նույն ուղղությամբ ենք լողում։ Եվ մեր ընդհանուր խնդիրն է անվտանգ խաղերի անցկացումը բոլորի համար՝ մարզիկների, պատվիրակությունների անդամների և, ամենակարևորը, չինացիների․․․ Ճապոնիայի քաղաքացիների համար»,-ասել է Բախը՝ նշելով կազմակերպիչների առջև ծառացած խնդիրները։

Ամենայն հավանականությամբ, դա պարզապես վրիպում էր, քանի որ ՄՕԿ-ի ղեկավարը հիմա ստիպված է կազմակերպչական հարցերով զբաղվել նաև ձմեռային Օլիմպիադա-2022-ի համար, որը փետրվարին տեղի կունենա Պեկինում:

Մխիթարյանը շնորհավորել է Իտալիայի հավաքականին Եվրո-2020-ում հաղթելու առթիվ

Բախը հայտարարել է նաև, որ Տոկիոն դարձել է օլիմպիական խաղերի պատմության մեջ ամենապատրաստված քաղաքը: Եվ նշել է, որ այս փաստն առավել նշանակալի է ստեղծված բարդ պայմաններում։ Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ խոսել այն մասին, որ Օլիմպիադա-2020-ի կազմակերպչական խնդիրներն ամբողջությամբ կատարված են, հնարավոր կլինի այն ժամանակ, երբ ատլետները լքեն Տոկիոն:

Չերչեսովը պաշտոնապես խզել է ՌՖՄ-ի հետ պայմանագիրը, հրաժարվել դրամական խոշոր փոխհատուցումից

Հիշեցնենք` Տոկիոյի օլիմպիական խաղերը հետաձգվել էին կորոնավիրուսի պատճառով և տեղի կանցկացվեն 2021թ․-ի հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Այն պետք է ամենազանգվածայինը դառնա մարզաձևերի թվով՝ 33, և կատեգորիաների թվով՝ 339։ Մոտ 19 հազար մարզիկի մասնակցություն է նախատեսվում։ Արտասահմանցի երկրպագուները մուտք չեն ունենա տրիբունաներ։ Ճապոնիայի իշխանությունները որոշել են, որ ընդամենը 26 մրցում կկայանա հանդիսատեսով, 724–ը` դատարկ տրիբունաներով:

Հայաստանի թիմը 3 մեդալ է նվաճել Եվրոպայի պատանեկան առաջնությունում