Թուրք ֆուտբոլիստներին թույլ չեն տվել մուտք գործել Հունաստան և պատասխանել են Անկարային

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունն ամենաթողության մեղադրանք է ուղղել հունական իշխանություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Թուրքական «Գալաթասարայ» ակումբի ֆուտբոլիստներին թույլ չեն տվել մուտք գործել Հունաստան Աթենքի «Էլեֆտերիոս Վենիզելոս» միջազգային օդանավակայանում կորոնավիրուսի թեստ հանձնելուց հրաժարվելու պատճառով: Համապատասխան կարգադրությունն արել է Հունաստանի քաղաքացիական պաշտպանության և հակաճգնաժամային կառավարման փոխնախարար Նիկոս Հարդալիասը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ի՞նչ շահ է հետապնդում Թուրքիան Աֆղանստանում. պատրա՞ստ է Հայաստանը հնարավոր զարգացումներին

Թուրքիայի ԱԳՆ-ն Հունաստանի իշխանություններին ամենաթողության մեղադրանք է հղել:

««Օլիմպիակոս»-«Գալաթասարայ» ընկերական հանդիպումը չի անցկացվում մեր երկիր մուտք գործելու արձանագրությամբ հաստատված որևէ միջազգային միջոցառման շրջանակներում ։ Այսպիսով, «Գալաթասարայ» թիմի մուտքի համար կիրառվում է այն ամենը, ինչ նախատեսված է 7-7-2021 թթ.-ի թիվ 2978 նախարարական որոշման մեջ, և 3-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան»,-ասվում է Հարդալիասի պատասխան հայտարարության մեջ։

Նրա խոսքով` նշված փաստաթղթերի համաձայն՝ Հունաստան մուտք գործող բոլոր ճանապարհորդները, անկախ քաղաքացիությունից և երկիր մուտք գործելու եղանակից, ենթակա են ՊՇՌ մեթոդով լաբորատոր հսկողության կամ թեստի՝ COVID-19 կորոնավիրուսի անտիգենը արագ հայտնաբերելու համար:

Սիրիայի ժողովրդի շրջանում պահպանվում է օբյեկտիվ թշնամանքը Թուրքիայի հանդեպ. Պետրոսյան

««Գալաթասարայի» դեպքում PLF ձևի QR-կոդը (Passenger Locator Form էլեկտրոնային ձևը, որը լրացվում է Հունաստան մեկնելուց առաջ՝ խմբ.) պարտադիր էքսպրես-թեստ է ցույց տվել բոլոր ժամանողների համար: Քաղաքացիական պաշտպանության ծառայությունն ակտիվացրել է իր մեխանիզմը, որպեսզի լրացուցիչ բրիգադներ հայտնվեն թուրքական թիմին չուշացնելու համար, սակայն նրանք հրաժարվել են էքսպրես-թեստ անցնել»,-հայտարարել է փոխնախարարը։

Այդ պատճառով Հարդալիասը հրահանգել է թուրք ֆուտբոլիստներին թույլ չտալ մուտք գործել Հունաստան։

«Սադրանք՝ ուղղված մեր միասնության դեմ». Էրդողանը` Ստամբուլի հայկական տաճարի մոտ պարի մասին