Ստամբուլի Սուրբ Թագավոր եկեղեցին պղծած քաղաքացիներին ազատ են արձակել

Միջադեպի տեսանյութը հայտնվել է համացանցում և արժանացել Թուրքիայի հայերի և քրիստոնյա այլ համայնքների ներկայացուցիչների խիստ քննադատությանն ու պարսավանքին։ 
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Ստամբուլի Սբ. Թագավոր եկեղեցու խաչի շուրջ պար բռնած քաղաքացիների ձերբակալությունից շատ չանցած հայտնի դարձավ, որ ոստիկանությունում նրանցից խոստովանական ցուցմունքներ վերցնելուց հետո ազատ են արձակել: Երկուսի նկատմամբ սահմանվել է տնային կալանք: Տեղեկությունը հայտնում է ermenihaber–ը։

Ստամբուլում հայկական եկեղեցին անարգողները բերման են ենթարկվել. տեսանյութ

Հուլիսի 11-ին Թուրքիայում 3 քաղաքացիներ բարձրացել էին Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Սբ. Թագավոր եկեղեցու մուտքի պարսպի վրա, և բարձր երաժշտություն միացնելով, սկսել էին պարել խաչի շուրջ:

Միջադեպի տեսանյութը հայտնվել էր համացանցում և արժանացել Թուրքիայի հայերի և քրիստոնյա այլ համայնքների ներկայացուցիչների խիստ քննադատությանն ու պարսավանքին։ Այս քննադատությունների և արձագանքների ֆոնին Ստամբուլի նահանգապետարանը հայտնեց, որ դեպքի առնչությամբ գլխավոր դատախազության կողմից հետաքննություն է սկսվել, և հայկական եկեղեցու նկատմամբ անարգալից վերաբերմունք դրսևորած այդ 3 քաղաքացիները ձերբակալվել են: 

Իր հերթին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Twitter-ում հրապարակված տեսաաուղերձում միջադեպը կրոնի նկատմամբ անհարգալից վերաբերմունք և սադրանք որակեց։ 

Այցելություն Շուշի առանց «Գորշ գայլերի». արդյոք «Ստամբուլն» Էրդողանի համար գերեզման կդառնա