Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Իմ քայլի» հետ. ի՞նչ է հորդորել նա. «Ժողովուրդ»

Թերթը գրում է, որ իշխանական ֆրակցիան, կարելի է ասել, համակերպվել է ՔՊ վարչության անդամների որոշման հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հանգստյան օրերին հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։

«Հայկ Գրիգորյանի հմտությունները պետք է կիրառենք պետական կառավարման համակարգում». Փաշինյան

Ըստ պարբերականի` Փաշինյանը որոշել է թիմին անձամբ ներկայացնել ԱԺ նոր նախագահի, փոխնախագահների թեկնածուներին, խմբակցության ղեկավարին ու քարտուղարին:

«Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանական ֆրակցիան, կարելի է ասել, համակերպվել է ՔՊ վարչության անդամների որոշման հետ, քանի որ խմբակցության համաձայնությանը չեն էլ սպասել, որոշել են ու եկել ներկայացրել,– նշված է հոդվածում:

Փաշինյանն «իր» ընդդիմությունն է ստեղծում. փորձագետը՝ քաղաքական ուժերի հետ հանդիպման մասին

Ըստ թերթի` իմքայլականների մի ստվար զանգված այդքան էլ կողմ չի եղել հատկապես ԱԺ փոխնախագահներ Ռուբեն Ռուբինյանի և Հակոբ Արշակյանի թեկնածությունների հետ, բայց քանի որ ոչ մի ձևով չեն կարողացել որոշման վրա ազդել, լուռ համաձայնել են:

Նիկոլ Փաշինյանն իր օգնականին 4 օրով Արցախ է գործուղում

«Փաշինյանն ասել է թիմին, որ այս անգամ խորհրդարանը պետք է ավելի զգոն ու զգաստ լինի, քանի որ այլ ընդդիմություն է օրենսդիր մարմին մտնում»,– գրում է «Ժողովուրդը» և ավելացնում` օրենսդիրներին Փաշինյանը կոչ է արել զգաստանալ ու սկսել աշխատել:

Թերթի տվյալներով` երեկ էլ խմբակցությունից պատգամավորները հեռախոսազանգեր են ստացել. ճշտել են՝ ովքեր են քաղաքում, կկարողանան 67 ձայն ապահովել հուլիսի 14-ին կամ 15-ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար: Պարբերականը նշում է` օրը դեռ վերջնական չէ, օրակարգում նախատեսված է ներառել հիմնականում երկրորդ ընթերցման հարցեր:

Բացարձակ ու լկտի սուտ է․ Տիգրան Մուկուչյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ վեճի մասին