ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Դերասան Ալեքսանդր Բաբասյանը, որը հայ հանդիսատեսին հայտնի է տարբեր սերիալներից, նոր լուսանկարներ է հրապարակել մոդել Լյուսի Հայրապետյանի հետ, որը սոցցանցերում հայտնի է դարձել բավականին բաց և ազատ լուսանկարներով։ Հրապարակված կադրերը քննարկումների պատճառ են դարձել։
Նշենք, որ Ալեքսանդր Բաբասյանը 2019 թվականի վերջին բաժանվեց ճանաչված սննդաբան Լիլիթ Բասյանից։
«Ասում են` ամեն նորը լավ մոռացված հինն է, բայց դեպքեր կան, որ պետք չէ հինը մոռանալ նորը սկսելու համար…. Լյուսի, ասում եմ նորից չնկարվե՞նք, լավ օր էր, հը՞ն, ոնց որ»,–գրել է Բաբասյանը։
Լուրեր են շրջանառվում, որ նախկինում Ալեքսանդրն ու Լյուսին սիրավեպ են ունեցել, որը հիմա շարունակվում է։ Չնայած Լյուսին արդեն հերքել է իրենց հնարավոր սիրավեպի մասին տեղեկությունները` նշելով, որ ընկերներ են, բայց խոսակցությունները շարունակվում են։
Լյուսին ևս Ալեքսանդրի հետ լուսանկարներ է հրապարակել Instagram-ի իր էջում։
«Մի 30 դուբլ նկարվեցինք ու մի կերպ ընտրեցինք մի քանիսը։ Բայց տղերքը ավելի բարդ են ընտրում, դա միանշանակ։ Հոգիս կերավ։ Ալեքսանդր, բարև անցյալից։ Հ.Գ. Բայց Սաշը ավելի լավ ա վերնագրել, ինչ խոսք... Ինչպես կասեն, мужское начало, мужское чутьё», – գրել է մոդելը` իր էջում հրապարակելով Ալեքսանդրի` իրեն ուղղված գրառումը։
«Շատ գեղեցիկ զույգ եք։ Լիլիթ Բասյանին է նման։ Ավելի լավ է հինը նորացնել ու նորովի ապրել, պետք չէ նորը»,–գրել են նրանց էջի հետևորդները։
Հիշեցնենք` դեռևս 2019 թվականի վերջին սոցցանցերում և մամուլում լուրեր տարածվեցին, որ դերասան Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բաբասյանն այլևս միասին չեն։ Զույգի բաժանման մասին սկսեցին խոսել, երբ Լիլիթն իր ծննդյան 27-րդ տարեդարձը որոշեց նշել ընտանիքից հեռու՝ ԱՄՆ-ում: Լիլիթը սոցցանցային իր էջերից ջնջեց ամուսնու հետ բոլոր լուսանկարներն ու փոխեց ազգանունը` Բաբասյանից դառնալով Բասյան։
«Ուժեղ կնոջ խոսքեր». ինչպես է Լիլիթ Բաբասյանը հաղթահարում բարդ իրավիճակները
Ավելի ուշ Լիլիթը խոստովանեց, որ իրենց բաժանման պատճառը Ալեքսանդրի դավաճանությունն է։
Զույգն ամուսնացել էր 2012 թվականին։ Նրանք մեկ որդի ունեն, որն արդեն 6 տարեկան է։
Ի՞նչ է անում Լիլիթ Բաբասյանը, երբ իրեն դավաճանում են. նա անկեղծացել է