Դատական դեպարտամենտի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Դեռևս հայտնի չէ, թե Կարեն Փոլադյանն ինքն է աշխատանքից ազատման դիմում գրել, թե նրան են ազատել աշխատանքից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը հունիսի 19-ից այլևս չի զբաղեցնելու իր պաշտոնը: Sputnik Արմենիային տեղեկությունը հայտնեցին ԲԴԽ մամուլի ծառայությունից։

«Փոլադյանը երկուշաբթի օրվանից աշխատանքի չի ներկայանալու»,–ասացին ԲԴԽ–ից` այլ մանրամասներ չհայտնելով։

Հիշեցնենք, որ ՔԿ–ն հունիսի 29-ին հայտարարել էր, որ դատական դեպարտամենտում կատարված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Նշենք, որ Կարեն Փոլադյանը ՀՀ դատական դեպարտամենտը ղեկավարում էր 2014-ից։

Հայտնի է Հայաստանի նոր արտգործնախարարի անունը. ԶԼՄ