Հրաձգություն Շուշիի մոտակայքում. կրակոցները դադարել են հայկական ԶՈւ–ի քայլերից հետո

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ կրակոցների հետևանքով այս պահին տուժածներ չկան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Շուշիի մոտակայքում քիչ առաջ ադրբեջանական կողմը հրաձգություն է սկսել։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Շուշի և Հադրութ այցելած դեսպանների երկրների ներկայացուցիչները հրավիրվել են ՀՀ ԱԳն

«Կրակոցների դեպքի առթիվ կապվել եմ լիազոր մարմինների հետ՝ ճշտելու համար եղելությունը: Ինձ տեղեկացրեցին, որ արձանագրվել են հրաձգային միջոցներից դեպի օդ կրակոցներ, սակայն թիրախային կրակոցներ չեն եղել»,–նշված է Ստեփանյանի գրառման մեջ։

Նա հայտնում է նաև, որ մեր զինված ուժերը ձեռնարկել են համապատասխան նախազգուշական քայլեր, ինչի արդյունքում ադրբեջանական կողմից կրակոցները դադարել են:

Ստեփանյանը հավելում է` այս պահի ուսումնասիրության արդյունքներով կրակոցները որևէ հետևանք չեն ունեցել։

Հիշեցնենք, որ Արցախի ՊԲ–ն ապրիլի վերջին էր հաղորդագրություն տարածել` նշելով, որ վերջին օրերին հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից տարբեր ուղղություներով խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը: Եթե նախկինում թշնամական կողմը հիմնականում կրակում էր դեպի օդ, ապա արդեն ավելի հաճախակի են դարձել ՊԲ մարտական դիրքերի և սահմանամերձ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցները:

նչու են Ադրբեջանում Ռուսաստանի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի դեսպանները հրաժարվել մեկնել Շուշի