ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Սահմանադրական դատարանն Ազգային ժողովի ընտրությունները վիճարկելու հարցով ՍԴ ներկայացրած 4 քաղաքական ուժերի դիմումի քննարկումը կշարունակի վաղը։ ՍԴ մամուլի խոսնակ Եվա Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՍԴ–ն ավարտել է դռնփակ նիստը և հեռացել խորհրդակցական սենյակ` հետաձգված միջնորդությունները քննարկելու նպատակով։
«Գործի բանավոր ընթացակարգով դատաքննությունը կշարունակվի 2021 թվականի հուլիսի 14-ին, ժամը 11:00-ին»,–նշված է գրառման մեջ։
Թովմասյանը հայտնում է նաև, որ կողմերը հանդես կգան եզրափակիչ ելույթներով։ Եզրափակիչ ելույթների համար սահմանվել է առավելագույնը 30 րոպե ժամկետ։
Հիշեցնենք՝ 5-րդ օրն է՝ Սահմանադրական դատարանում քննվում է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման գործը:
«Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի` ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներով գործերը ՍԴ-ում միավորել են ու քննում են նույն նիստում։
Վստահ եմ` ՍԴ-ն կընտրի երկրորդ ճանապարհը. Դավիթ Հարությունյանը դատարանին 2 ուղի առաջարկեց