ԵՐԵՎԱն, 13 հուլիսի - Sputnik. Առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ կապված՝ Գյումրիում բավական թեժ աշուն է սպասվում։ Այս մասին հանրապետության՝ մեծությամբ երկրորդ քաղաքում լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը:
Գնահատելով Շիրակի մարզպետի ու Գյումրու քաղաքապետի աշխատանքները՝ Պապիկյանը նշեց, որ գործող մարզպետ Հովհաննես Հարությունյանի աշխատանքից գոհ են։ «Բարձր եմ գնահատում նաև քաղաքապետի աշխատանքը, մնացածը հաջորդիվ»,-ասաց Պապիկյանը:
Առաջիկա ՏԻՄ ընտրություններում Գյումրու քաղաքապետի թեկնածուի մասով նա շատ ասելիք այս պահին չուներ: Բայց շեշտեց՝ ինտենսիվ քննարկումների մեջ են, ուղղակի չի կարող անուններ բարձրաձայնել: «Երբ որոշում կունենանք, այդ մասին կխոսենք: Օգոստոս-սեպտեմբերին ինտենսիվ աշխատելու ենք այդ ուղղությամբ: Հոկտեմբերի17-ին է ընտրությունը, ամեն դեպքում ԿՀԸ հայտարարարությունն այդպիսին է»,-ասաց Սուրեն Պապիկյանը:
Հավելենք, որ ՏԿԵ նախարարի պաշտոնակատարը աշխատանքային այցով Շիրակի մարզում է՝ ծանոթանալու համար Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության ընթացքին։
«Իմ եղունգներիս միշտ մանիկյուր պիտի լինի». Գյումրու մաքրության պահապանների պատմությունը