«Ամեն օր ապրում եմ նույն հրճվանքը». Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է իր երեխայի սեռը

Երգչուհին սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել ու հետևորդներին «ցույց տվել» իր առաջնեկի սեռը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն իր հետևորդներին հայտնել է` տղա՞, թե աղջիկ է ունենալու։ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել` այդպիսով ցույց տալով, որ նա տղա է ունենալու։

Ձեր խորհրդի կարիքն ունեմ. Լիլիթ Հովհաննիսյանը հղիության ընթացքում գիրացել է

«Սա 5 ամիս առաջ էր, բայց մինչև հիմա ամեն օր ապրում եմ նույն հրճվանքն ու ուրախությունը»,–տեսանյութին կից գրել է Հովհաննիսյանը։

Իսկ տեսանյութում երևում է, թե ինչպես է ճայթուկի միջից կապույտ` տղայի ծնունդը խորհրդանշող ծուխ դուրս գալիս։

Հիշեցնենք, որ Լիլիթ Հովհաննիսյանը և երգահան, պրոդյուսեր Վահրամ Պետրոսյանն ամուսնացել են 2011 թվականին։ Վահրամն ու Լիլիթը ծանոթացել են «Հայ Սուպերսթար 1» նախագծի շրջանակներում։