Զինվորների աճյուններ են փնտրել Մարտունու շրջանի` Ադրբեջանին անցած հատվածում

Արցախի փրկարարները զինադադարից հետո մինչ օրս 1604 աճյուն են հայտնաբերել և տարհանել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների (կամավորներ, պահեստազորայիններ, քաղաքացիական անձինք) աճյունների որոնումներն այսօր իրականացվել են Մարտունու շրջանի` Ադրբեջանի կողմից օկուպացված հատվածում։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Որոնումներն արդյունք չեն տվել։ Աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել»,– նշված է հաղորդագրության մեջ։

«4 տարի պայքարեցինք, որ երեխա ունենանք». Հովհաննեսը զոհվեց` չտեսնելով երազանք-դստերը

Աշխատանքներն առաջիկայում ևս կշարունակվեն։ Ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է 1604 աճյուն։

Մոնթեին որպես ի՛մ տղա կմեծացնես. Թաթուլը գնաց տղերքին օգնության, երբ ողջ մնալու հույս չկար