Ռուս խաղաղապահներն Ամարաս ու Գանձասար են ուղեկցել ուխտավորներին

30 հոգու համար վարչակազմն ավտոբուսներ էր տրամադրել, մյուս ուխտավորները մասնավոր տրանսպորտով են վանքեր գնացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի ռուս զինծառայողները ուխտավորներին Ամարասի ու Գանձասարի վանքեր են ուղեկցել:

Ինչպես են ռուս խաղաղապահներն ապահովում Լաչինի միջանցքի անվտանգությունը

«Այսօր (հուլիսի 11-ին –խմբ.) ուղեկցել և ապահովել ենք Ամարասի վանք ժամանած ուխտավորների անվտանգությունը։ Ընդհանուր առմամբ ուղեկցել ենք ավելի քան 50 մարդ»,- հայտնել է խաղաղապահ զորախմբի սպա Մարկ Եգորչիկը։

30 մարդու համար վարչակազմից ավտոբուսներ են տրամադրվել, իսկ մյուսները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ անձնական տրանսպորտով են հասել։

Երկրորդ երթուղով Ստեփանակերտից ավելի քան 40 հավատացյալ է մեկնել Գանձասար:

Ժամերգությունից հետո ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները բոլորին հետ են ուղեկցել։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ռուս խաղաղապահները Մարտունին մաքրել են պայթյունավտանգ առարկաներից

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցինլ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով: