«Հայկ Գրիգորյանի հմտությունները պետք է կիրառենք պետական կառավարման համակարգում». Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ առաջիկայում կքննարկեն ՔԿ նախկին նախագահի հետ հետագա անելիքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ ՀՀ քննչական կոմիտեի` աշխատանքից ազատված նախագահ Հայկ Գրիգորյանի մասնագիտական կարողությունները և հմտություններն անպայման կկիրառեն պետական կառավարման համակարգում։ Փաշինյանն այս մասին հայտնել է կառավարության այսօրվա արտահերթ նիստի ժամանակ, տեղեկանում ենք վարչապետի մամուլի ծառայությունից։

Արգիշտի Քյարամյանը նոր պաշտոն ստացավ. որոշումը հրապարակվել է

Հայտնել էինք, որ կառավարության այսօրվա արտահերթ նիստի ժամանակ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանն ազատվել է պաշտոնից։ Նրան փոխարինում է ԱԱԾ նախկին տնօրեն, ՔԿ տեղակալ Արգիշտի Քյարամյանը։

«Բարձր եմ գնահատում պարոն Գրիգորյանի աշխատանքն այդ կարգավիճակում, այդ պաշտոնում: Մենք առաջիկայում կքննարկենք պարոն Գրիգորյանի հետ մեր հետագա անելիքները»,–ասել է Փաշինյանը։

Նա հաջողություն է մաղթել նաև Արգիշտի Քյարամյանին նոր պաշտոնում` ասելով, որ ՔԿ–ն մեր ամենամեծ քննչական մարմինն է, որն իրականացնում է ՀՀ-ում նախաքննության առյուծի բաժինը:

Հայկ Գրիգորյանը չի «մարսելու» Ամուլսարը. «Փաստ»

«Եվ մենք պետք է միշտ, անընդհատ մտածենք կոմիտեի և ընդհանրապես մեր նախաքննության, իրավապահ մարմինների արդյունավետության բարձրացման ուղղությամբ»,–ասել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Գրիգորյանը 2018 թվականի հունիսի 10-ին կառավարության որոշմամբ նշանակվել էր ՀՀ քննչական կոմիտեի նախագահ։

Քննչական կոմիտեի ղեկավարը հրաժեշտ կտա՞ պաշտոնին. պատասխանում է Հայկ Գրիգորյանը