Արցախի Մարտունիում ականի վրա պայթած հայ տղամարդը կորցրել է ոտնաթաթը․ մանրամասներ

Միջադեպը տեղի է ունեցել Արցախի Մարտունու շրջանի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված հատվածներում զոհվածների մարմինների և անհետ կորածների որոնման ժամանակ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Արցախի Մարտունու շրջանի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված հատվածում ականի վրա պայթած հայ տղամարդու վիճակը կայուն է։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի աղբյուրը Ստեփանակերտից։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ականի վրա հայ է պայթել

Համաձայն աղբյուրի՝ միջադեպը տեղի է ունեցել Մարտունու շրջանում զոհվածների մարմինների որոնման ժամանակ: Երբ տղամարդը պայթել է ականի վրա, ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչներն առաջինն են բժշկական օգնություն ցուցաբերել, ապա նրան ցավազրկել են, վիրակապել, կանխել արյունահոսությունը, վարակազերծել:

Դրանից հետո, մեր աղբյուրի փոխանցմամբ, ռուս զինվորականները հայկական մեքենան ուղեկցել են սկզբում մինչև Մարտունու հոսպիտալ, ապա Ստեփանակերտ, որտեղ տղամարդուն վիրահատել են:

Նա ականի պայթյունի արդյունքում կորցրել է ոտնաթաթը։

Աղդամը շատ շուտով կռազմականացվի․ Շահնազարյանը՝ ականապատ տարածքների քարտեզների մասին

Տղամարդը դեռ հոսպիտալում է, նրա վիճակը կայուն է։

Հիշեցնենք` ավելի վաղ այս միջադեպի մասին գրել էին ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում էր, որ դեպքը տեղի է ունեցել Խոջավենդի (Մարտունու շրջան) շրջանում, իսկ տղամարդուն առաջին օգնություն են ցուցաբերել ադրբեջանցի զինվորականները: