Կիկաբիձեն կխաղա հանրահայտ սերիալում, որի 7-րդ եթերաշրջանը նկարահանվում է Վրաստանում

«Խնամիներ» հեռուստանովելը մեծ թվով երկրպագուներ ունի, որոնք անհամբեր սպասում են նոր եթերաշրջանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Հայտնի դերասան Վախթանգ Կիկաբիձեն կխաղա «Խնամիներ» սերիալի նոր եթերաշրջանում: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել սերիալի պրոդյուսեր Սոսո Աբզիանիձեն։ Ավելի վաղ Կիկաբիձեի մասնակցության մասին հայտնել էին սերիալի երկրպագուները Instagram սոցիալական ցանցում: Նոր եթերաշրջանի նկարահանումներն այժմ ընթանում են Վրաստանում։

«Վախթանգ Կիկաբիձեն իսկապես նկարահանվում է սերիալի մեկ սերիայում, բայց ոչ թե գլխավոր դերում, այլ մի դրվագում», - շեշտել է պրոդյուսերը:

Համատեղ ֆիլմարտադրություն և ոչ միայն. Թումանյանը հանդիպել է «Ֆարաբի» հիմնադրամի տնօրենին

Կատակերգական հեռուստանովելի նկարահանման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Երկրպագուները ուշիուշով հետևում են գործընթացին, որովհետև նրանք վաղուց են սպասում յոթերորդ եթերաշրջանին։

Դավիթ Բաբայանի «Կաֆկայի երազը» ընդգրկվել է միջազգային փառատոնի մրցութային ծրագրում