Հնդկաստանում կայծակի հարվածից մոտ հիսուն մարդ է զոհվել

Վարչապետ Նարենդրա Մոդին հավաստիացրել է, որ զոհվածների հարազատներն ու տուժածները դրամական օգնություն կստանան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Հնդկաստանի հյուսիսում գտնվող Ուտար Պրադեշ ու Ռաջաստհան նահանգներում կայծակի հարվածի հետևանքով 49 մարդ է զոհվել:

Կայծակի հետևանքով Կոտայքում 10 կով է սատկել. հանդում նաև հովիվն է եղել

Times Of India-ն հայտնում է, որ 30 մարդ զոհվել է Ուտար Պրադեշում ու 19-ը՝ Ռաջաստանում:

Նշվում է, որ 11 մարդ մահացել է Ռաջաստհանի Ջայպուր քաղաքում: Նրանք լուսանկարվելիս են եղել 12-րդ դարի Ամբեր ֆորտի պահակային աշտարակի գագաթին, երբ կայծակը հարվածել է դրան։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Twitter-ում հայտնել է, որ զոհվածների հարազատներն ու տուժածները դրամական օգնություն կստանան: