ՀՀ–ում կորոնավիրուսի դեմ ավելի քան 108 հազար պատվաստում է կատարվել

Հայաստանում շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստվելու գործընթացը։ Նախարարությունը նոր թվեր է հրապարակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Covid-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ կատարվել է 108107 պատվաստում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

71 նոր դեպք, 3 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

«Առաջին դեղաչափը ստացել է 77449 մարդ, երկրորդ դեղաչափը` 30658»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` «AstraZeneka», «Սպուտնիկ-V» և «Կորոնավակ» դեղամիջոցներով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով։

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը։

Հայաստան է ներկրվել ռուսական «Սպուտնիկ V»-ի նոր խմբաքանակ

Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար։

Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները:

Պատվաստումներն անվճար են։

Իրանի նախագահը զգուշացրել է երկրում կորոնավիրուսի հինգերորդ ալիքի մասին