Հերթական ադրբեջանցին է պայթել ականի վրա. դեպքը տեղի է ունեցել Ֆիզուլիում

Հայկական կողմն Ադրբեջանին էր փոխանցել Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգելանի) ականապատ դաշտերի քարտեզները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքում ականի վրա դարձյալ ադրբեջանցի է պայթել։ Այս մասին հայտնում է Sputnik Ադրբեջանը։

Վարանդայի շրջանում ևս 2 ադրբեջանցիներ են պայթել ականի վրա

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Վարանդայում (Ֆիզուլի)։

Տուժածը Եվլախի շրջանի բնակիչ Էլշան Խալիլովն է։ Նա ծանր վնասվածքներով հոսպիտալացվել է:

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին հայրենիք վերադարձած ևս 15 հայ գերիների դիմաց հայկական կողմն Ադրբեջանին էր փոխանցել Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգելանի) ականապատ դաշտերի քարտեզները։