Հայաստանում բնակվող անձինք ազատվել են Շվեդիա մուտք գործելու արգելքից

Ցանկացած անձ, որը կացության իրավունք ունի Հայաստանում, կարող է դիմում ներկայացնել մուտքի վիզա ստանալու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Հուլիսի 12-ից Հայաստանում բնակվող անձիք կազատվեն Շվեդիա մուտք գործելու արգելքից։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Շվեդիայի դեսպանությունը։

Նիդեռլանդների Էյնդհովեն քաղաքից դեպի Երևան ուղիղ չվերթեր կիրականացվեն

«Համաճարակային իրավիճակի բարելավման շնորհիվ՝ երկուշաբթի` հուլիսի 12-ից, Հայաստանի բնակիչների համար Շվեդիա մուտքի արգելքը ամբողջությամբ վերացվել է։ Սա նշանակում է, որ ցանկացած անձ, որը կացության իրավունք ունի Հայաստանում, կարող է դիմում ներկայացնել Շվեդիա մուտքի վիզա ստանալու համար»,–նշված է հայտարարության մեջ։

Իսկ Շվեդիայի մուտքի վիզաներ ստանալու համար Հայաստանում օրինական հիմքով բնակվող անձինք կարող են դիմում ներկայացնել Շվեդիայի մոտակա դեսպանություն։ Ցանկության դեպքում ՀՀ կացություն ունեցող անձիք կարող են վիզա ստանալու դիմում ներկայացնել Մոսկվայում գտնվող դեսպանատանը՝ կապ հաստատելով Ռուսաստանում գտնվող VFS Global գրասենյակներից որևէ մեկի հետ՝ հանդիպման պայմանավորվածություն ձեռք բերելու համար։ Դեսպանությունը հիշեցնում է, որ Հայաստանում Շվեդիայի դեսպանությունը վիզաներ չի տրամադրում և վիզայի հայտեր չի ընդունում։

Մոսկվա-Անթալիա չվերթի ուղևորը բացել է ինքնաթիռի վթարային ելքը. տեսանյութ