ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik.Հայաստանի ազգային հերոս, արգենտինահայ բարերար, գործարար Էդուարդո Էռնեկյանը նոր ներդրում կանի Հայաստանում օդանավակայանաշինության բնագավառում։ Այս մասին Էռնեկյանն ասել է այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։
«Մենք Հայաստանում տարբեր ոլորտներում ենք ներդրումներ իրականացնում և հակված ենք շարունակել կատարել մեծ, լայնածավալ ներդրումներ Հայաստանում: Հիմա բանակցություններ ենք վարում մի բանկի հետ, շուտով նոր ներդրում կառաջարկենք օդանավակայանաշինության բնագավառում: Իմ զարմիկ Մարտինը, ով ներկայումս ղեկավարում է այդ ամենը, շատ շուտով կժամանի Հայաստան՝ զբաղվելու այս հարցերով», - ասել է Էռնեկյանը Փաշինյանին։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանում «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ կողմից իրականացվող, Էռնեկյանին պատկանող ընկերությունների կողմից Հայաստանում իրականացվող և առաջիկայում նախատեսվող այլ բիզնես ծրագրերը։
Փաշինյանն իր խոսքում նշել է, որ Էռնեկյանը Հայաստանի կարևոր ներդրողներից մեկն է, և նրա ներդրումային տրամադրությունները կանխորոշում են ընդհանուր ներդրումային տրամադրությունը Հայաստանում:
Էռնեկյանը խոստանում է ՀՀ-ում նոր ներդրումներ անել. Փաշինյանը հյուրընկալել է գործարարին