Ասուլիս՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ու վիրտուոզ դաշնակահար Դմիտրի Իշխանովի մասնակցությամբ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ամփոփում է 2020-2021 համերգաշրջանը՝ սկիզբ դնելով նոր ծրագրերին։
Sputnik

Հուլիսի 13-ին՝ ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և ազգությամբ հայ 15-ամյա դաշնակահար, մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր Դմիտրի Իշխանովի մամուլի ասուլիսը։

Թեման՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ամփոփում է 2020-2021 համերգաշրջանը՝ սկիզբ դնելով նոր ծրագրերին:
11 տարեկանում Դմիտրի Իշխանովը մասնակցել է պատանի երաժիշտների «Եվրատեսիլ» մրցույթին՝ դառնալով այդ մրցույթի ամենակրտսեր մասնակիցը։ 15-ամյա դաշնակահարը հանդես է գալիս լավագույն բեմերում և լավագույն նվագախմբերի հետ։

Մամուլի ասուլիսը կհեռարձակվի Facebook-ի և Youtube-ի մեր էջում:

Գործընկերները, Եթե ունեք հարցեր, կարող եք գալ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոն և ուղղակիորեն ստանալ հետաքրքրող թեմաների պատասխանները կամ ուղարկել փոստով v.aloyan@sputniknews.com, ինչպես նաեւ գրել telegram @Vardan_Aloyan.

Հեռ: +374 (98)180-626, +374 (91) 42-12-35. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում Պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ: