ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը կազատվի պաշտոնից։ Հարցն ընդգրկված է կառավարության նիստի այսօրվա օրակարգում։
Միաժամանակ նշվում է նաև, որ քննչական կոմիտեի նախագահ կնշանակվի ՔԿ նախագահի տեղակալ, ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը։
Նշենք, որ կառավարության պաշտոնական կայքում արդեն իսկ կա Արգիշտի Քյարամյանին քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից ազատելու` վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշումը։
Արգիշտի Քյարամյանը 2019 թվականի մարտի 1-ից աշխատել է որպես ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական, ապա ղեկավարի տեղակալ, հետո նաև պետի ժամանակավոր պաշտոնակատար։
Այնուհետև Քյարամյանն ԱԱԾ տնօրեն նշանակվեց` կառույցը ղեկավարելով 2020 թվականի հունիսից մինչև հոկտեմբեր: Նա պաշտոնից ազատվեց հոկտեմբերի սկզբին՝ արցախյան պատերազմի ամենաթեժ պահին։
ԱԱԾ նախկին պետը Արիության մեդալ է ստացել. Հարությունյանի խոսնակը պարզաբանում է` ինչի համար
2020-ի դեկտեմբերի 24-ին Քյարամյանը նշանակվեց ՔԿ նախագահի տեղակալ։
Հիշեցնենք, որ կառավարությունն այսօր արտահերթ նիստ է հրավիրել, որը կանցկացվի դռնփակ։