ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik.Լեռնային Ղարաբաղում հայ է պայթել ականի վրա։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Խոջավենդի (Մարտունու շրջան) շրջանում, իսկ տղամարդուն առաջին օգնություն են ցուցաբերել ադրբեջանցի զինվորականները:
Չի բացառվում, որ վիրավորին կփոխանցեն ռուս խաղաղապահներին։
Sputnik Արմենիան կապ հաստատեց Արցախի Մարտունու շրջանի ղեկավարության հետ։ Մեզ հայտնեցին, որ այս պահին նման տեղեկություն չունեն։