ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Հուլիսի 12-ին, ժամը 08։46-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետից ծուխ է նկատվում, հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ ավտոտեխսպասարկման կետում այրվում է ավտոմեքենա:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:58-ին, մարվել՝ 09:10-ին: Այրվել է «BMW» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը, ցուցիչների վահանակը՝ մասամբ և ավտոտեխսպասարկման կետի տանիքի ջերմամեկուսիչ շերտը (մոտ 70 քմ):